close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի ժամանակ որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են. զոհված մայր

Քաղաքական

30 Հունիսի 2022, 13:31
 Պատերազմի ժամանակ որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են. զոհված մայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ևս հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք տևական ժամանակ է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը տեղափոխվի ԱԱԾ, քանի որ իրենք չեն վստահում Քննչական կոմիտեին։

Պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատերազմում զոհվածների ծնողները ցանկանում են Նիկոլ Փաշինյանին նստած տեսնել մեղադրյալի աթոռին:

«Մենք չենք լռել և չենք լռելու, պայքարել և պայքարելու ենք, անգամ այս ծանր վշտի մեջ ես կողմնակից եմ եղել պայքարին, քանի որ հասկանում եմ՝ մենք մեր հայրենիքն ենք կորցնում, մեր հայրենիքը վաճառում են, նվեր են տալիս: Այսօր այստեղ ենք հավաքվել, որ պահանջենք մեր գործը տեղափոխել ԱԱԾ, սակայն ոչինչ չեն անում, անտարբեր անցնում են։ Մի՞թե կարելի է այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել։ Թող չկարծեն, թե մեզ, այսպես տանել-բերելով, կարող են հուսահատեցնել՝ մտածելով, որ մենք կես ճանապարհից հետ կվերադառնանք։ Մենք պայքարելու ենք, որովհետև մենք երեխա ենք տվել հայրենիքին, որոնք նույնպես ուզում էին ապրել»,- ասաց Ելիզավետա Օհանջանյանը։

Նա նաև դիմեց այն մարդկանց, որոնք անտարբեր են այս ամենին։ «Տանը նստած՝ մի՞թե չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, չե՞ն հասկանում, որ իրենք էլ երեխա ունեն։ Այս հայրենիքն իրենցն էլ է, թե՞ իրենց համար հայրենիք բառը գոյություն չունի։ Երբ դարձանք այդքան անթասիբ»,- ասաց Ելիզավետա Օհանջանյանը՝  նշելով նաև, որ եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ապա ինքը դուրս չէր գա փողոց, չէր պայքարի, քանի որ կհասկանար՝ որդին հայրենիքի համար է զոհվել, հատկապես՝ որ գիտակցաբար է գնացել պատերազմ։

«2020 թ․ հոկտեմբերի 15-ին որդիս ինձ SMS էր ուղարկել՝ գրելով, որ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են։ Ես ունեմ այդ փաստը, սիրելի՛ հայ ազգ»,- ասաց նա։

Ելիզավետա Օհանջանյանը նշեց, որ այդ ցավի հետ այսօր դուրս են եկել պայքարի, բայց ամեն օր իրենց տանում-բերում են այս կառույցից այն կառույց։

«Իրականում մենք դժոխային կյանքով ենք ապրում, գոնե մեզ հետ այդպես չվարվեն։ Խոսքս հղում եմ պաշտոնյաներին՝ եթե դուք մարդ եք, եթե դուք հայ եք, ունեք խղճի գոնե մի նշույլ, եկեք, մեզ աջակցեք, քննեք գործը, և թող պատասխան տան այն մարդիկ, որոնք, իրոք, մեղավոր են։ Իսկ մեր պահանջն է, որ Փաշինյանին, որպես մեղավոր, նստեցնեն մեղադրյալի աթոռին»,- նշեց Ելիզավետա Օհանջանյանը։

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica