close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան

Քաղաքական

30 Հունիսի 2022, 13:25
 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։

Պատգամավորի խոսքով՝ մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

«Նման գործընթացներում ամենակարևորը քաղաքական կամքն է, եթե այն կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են»,- ասաց Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե Թուրքիայի իշխանությունները շարունակում են «Զանգեզուրի միջանցքի» թեման շրջանառել, նա պատասխանեց, որ նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացին։ Ավելին` խանգարում են հարաբերությունների կարգավորմանը։

Ռուբինյանը շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա օրակարգում, ինչպես նաև Լաչինի միջանցքի և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի մասով որևէ նմանություն չի կարող լինել։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica