close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի ագռավը․ 7or.am

Քաղաքական

30 Հունիսի 2022, 13:20
 Պատերազմի ագռավը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաթուղթը, ավելի ճիշտ՝ մուտիլովկան այն էր, որ իր հակառակորդները պատերազմ են բերելու, իսկ ինքը խաղաղության աղավնի է:

 Նիկոլը խաղաղություն քարոզում էր նաև 2018-ի մայիսի 9-ից սկսած: Նիկոլի կինը փամփուշտներն էր ձուլում և զարդեր պատրաստում, ինչպես նաև Մեհրիբանին հրավիրում Արցախ՝ մուղամ լսելու, իսկ ինքն Ալիևի գովքն էր անում, թե բա կառուցողական է և ուզում է հարցի լուծում:

 Նիկոլը մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը առաջ էր քաշել գերխաղաղասիրական բանաձև՝ «Հակամարտության վերջնական լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին»:

 Թե ինչպես ավարտվեց Նիկոլի «խաղաղասիրական» առաքելությունը, հայտնի է:

 Եթե «խաղաղասիրության» 1-ին փուլի գինը դարձավ Արցախի պետականության ու դրա տարածքների զգալի մասի կորուստը, ապա 2-րդ փուլի գինը կարող է դառնալ Հայաստանի պետականությունը:

 Նիկոլն ասում է՝ պետք է զիջենք ու բավարարենք Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները, որպեսզի խաղաղություն լինի: Նաև ասում է, որ երաշխիք չունի, որ խաղաղություն կլինի բոլոր զիջումներից հետո:

 Վերջին ինքնաասուլիսի ժամանակ նա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Եվ սա այն դեպքում, երբ ինքը խաղաղություն էր քարոզում ու խոստանում: Այս մասով էլ Նիկոլը ոչ լեգիտիմ է, քանզի ասածների հակառակն է ապահովում: Ինչպես միշտ:

 Ասել ենք ու կրկնում ենք, Նիկոլը ոչ թե խաղաղության աղավնի է, այլ պատերազմի ագռավ: Նա պատերազմի ու պարտության խորհրդանիշն է:

 Իրական խաղաղությունը կարող է լինել այն դեպքում, երբ այդ խորհրդանիշը քերվի Հայաստանի վրայից»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica