Ես էլ ո՞ւմ դիմեմ, գնամ Ալիևին դիմե՞մ. անհետ կորածի ծնող
Քաղաքական

Զզվեցրել, թողել են, պատերազմից արդեն ինչքա՞ն է անցել, ինձ քսան դիակ են ցույց տվել, խիղճն էլ է լավ բան․ կառավարության շենքի առջև Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող՝ անհետ կորած զինծառայողի հայրը:
«Վարչապետի հետ հանդիպման ենք գնում, բերետավորը բռնում-տանում է, ո՞ւմ դիմենք: Գագո չեղածը հետս կապվել է, ասում է, որ համընկնում կա, բայց ինչի՞ն համընկնում կա: Ինձ ասում են, որ տղադ զոհվել է, բայց եթե զոհվել է, դիակն ինձ տվեք»,- ասաց նա:
Անհետ կորածի հայրը նշում է, որ ոչ մի տեղ իրեն սպառիչ պատասխան չեն տվել, մեկ ասում են՝ համընկնում կա, մեկ էլ ասում են, որ չկա: Հիմա էլ պահանջում է Փաշինյանի հետ հանդիպում, բայց իրենց լսող չկա։ «Թող գան ու պատասխան տան։ Եթե հանդիպում չնշանակեն, ես իմ արածների համար պատասխանատու չեմ»,- ասաց նա:
Առավել մանրամասն` տեսանյութում: