Հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն

Հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նա նշված հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» ՔԿՀ-ից և հացադուլի մեջ էր։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։