close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն ավելացրեց կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

Հասարակություն

30 Հունիսի 2022, 12:45
 Կառավարությունն ավելացրեց կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում հաստատեց ՀՀ-ում 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: 

Մասնավորապես, համաձայն ՊՆ հիմնավորումների՝ 44-օրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած, ինչպես նաև 2021թ. առաջին եռամսյակում վաղաժամկետ զորացրվող և 2021/2022 ու 2022/2023 ուսումնական տարիների ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-սպաների թվաքանակով պայմանավորված` առաջիկայում ՀՀ զինված ուժերում առաջանալու է բժիշկ-սպաների թվաքանակի նվազում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՊՆ-ն նախորդ տարվա համեմատ ինտերնատուրային հատկացվող տեղերը ավելացրել է 13-ով:

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica