close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը ստացավ 5 հատ օպտիմիստ դասի առագաստանավ

Հասարակություն

30 Հունիսի 2022, 12:36
 Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը ստացավ 5 հատ օպտիմիստ դասի առագաստանավ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում սեփականության իրավունքով գույք հանձնեց «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է «Սևանի  ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարապմունքները և մրցումները  բարելավելու  անհրաժեշտությունից։

Առագաստանավերը Հայաստան են ներմուծվել 2021թ. դեկտեմբերի 16-ին: Ֆեդերացիան դիմել է, որպիսի ներմուծված բեռը  ձևակերպվի, որպես բարեգերծություն, սակայն մերժվել է: Ֆեդերացիան,  ելնելով իր ֆինանսական խնդիրներից, չի կարողացել սահմանված կարգով իրականացնել մաքսային վճարումներ, և նշված բեռը ձևակերպվել  է «Հրաժարում՝ հօգուտ պետության»  մաքսային ընթացակարգով:

Հայաստանում առագաստանավային սպորտը զարգացել է սկսած 1970-ական թվականներից: Այդ ընթացքում առագաստանավային սպորտի զարգացման մեջ մեծ դեր ունի Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, որի մարզիկներն են հիմնականում համալրել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը: Սկսած 1990-ական թվականներից՝ մարզադպրոցը չի եղել գույքային ոչ մի ծրագրում և չի ստացել առագաստանավեր:  2021 թվականին Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիան ընդգրկվեց Ասիական և միջազգային բարեգործական ծրագրում և ստացավ 5 հատ օպտիմիստ դասի առագաստանավ, որոնք պետք է ծառայեն Հայաստանում մանկապատանեկան առագաստանավային սպորտի զարգացման համար:

«Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում գործում են առագաստանավային սպորտի, բայդարկայով և կանոէով թիավարության և լողափնյա վոլեյբոլի բաժանմունքներ: Առագաստանավային սպորտի բաժանմունքում գործում է 8 խումբ, մարզվում է 64 մարզիկ:

Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելով՝ չեն լուծվելու ֆինանսական խնդիրներ, լուծվելու են միայն սոցիալական խնդիրներ: Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելը կխթանի առագաստանավային մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը հանրապետությունում, կավելացվի առագաստանավային մարզաձևով պարապողների թիվը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica