close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միանգամից 25 հոգի ազատվեց պարտադիր զինծառայությունից

Հասարակություն

30 Հունիսի 2022, 11:52
 Միանգամից 25 հոգի ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօր՝ հունիսի 30-ի իր նիստում պարտադիր զինծառայությունից ազատելու՝ շուրջ մեկ տասնյակ որոշում կայացրեց:

Գիտական գործունեության նպատակով զինծառայությունից ազատվեցին՝

Էմիլ Արայիկի Գրիգորյանը,

Յուրի Յուրայի Բլեյանը,

Ալբերտ Խաչիկի Սահակյանը,

Ալեքսանդր Անդրանիկի Հովհաննիսյանը պարտադիր զինծառայությունից ազատվեց, քանի որ  հանդես է գալիս  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, որի կազմում մասնակցելու ուսումնամարզական  հավաքներին և   միջազգային մրցաշարերին:

Պարտադիր զինծառայությունից ազատվեց նաեւ Գագիկ Աշոտի Վարդանյանը, որը մեծ ներդրում ունի օպերային արվեստում, մասնակցել է միջազգային տարբեր մրցույթների: Նա հանդես է գալիս Գերմանիայի Հանովեր քաղաքի Շտատսօպերայի և բալետի թատրոնում:

Մեկ այլ որոշմամբ՝ պարտադիր զինծառայությունից ազատվեցին բասկետբոլի  Հայաստանի ազգային հավաքական թիմի 9 անդամները, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն: Նրանք են՝

Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, 

Արամ Սերոպ Սերոպ Արամի Արսլանյանը,

Կրիկոր Էնթոնի Միքայելի Կուրդօղլյանը,

Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Ջոնի Մադոյանը,

Կարրեն Գարի Գրիգոր Գոկորի Չիվիչյանը,

Մահրան Հարությունի Ներսեսը,

Էդգար Սամվելի Բաբայանը,

Կիրիլ Սուրենի Հարությունյանը,

Ռաֆիկ Ստեփանի Ուզունյանը:

Նմանատիպ որոշում կայացվեց նաեւ ֆուտբոլի՝ մինչև 21 տարեկանների և   Հայաստանի ազգային հավաքականի թիմի 7 մարզիկների համար, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն:

Նրանք են՝

Անատոլի Աշոտի Այվազովը,

Դանիել Իհսանի Օզբիլիզը,

Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը,

Տարօն Ջօնիի Իսկէնտէրեանը,

Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանը,

Արթուր Ֆելիքսի Գալոյանը,

Դավիթ Էդուարդի Շաքարյանը:

Մեկ այլ որոշմամբ, պարտադիր զինծառայությունից ազատվեցին սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետեւյալ անձինք.

Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանը,

Ռոմեն Հովհաննես Ժան  Լիոնել  Ռաֆայելի Պասքինյուսը,

Էմիլ Հենրիի Պետրոսյանը:

Նրանցից առաջին երկուսը հանդես են գալիս ֆուտբոլի՝ մինչև 21 տարեկանների և Հայաստանի ազգային հավաքական թիմում, իսկ Հովհաննես Էդուարդի Պողոսյանը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքական թիմում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica