close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրացուցիչ ծախսերի առաջ կանգնելը քիչ էր, հիմա էլ սա․ Արմեն Գրիգորյանը՝ անկանխիկ գործառնությունների մասին

Տնտեսական

30 Հունիսի 2022, 11:33
  Լրացուցիչ ծախսերի առաջ կանգնելը քիչ էր, հիմա էլ սա․ Արմեն Գրիգորյանը՝  անկանխիկ գործառնությունների մասին

ՀՀ իշխանությունները Կենտրոնական բանկի հետ համատեղ մեր ժողովրդի վզին փաթաթել են մի օրենք, որը կոչվում է «Անկանխիկ գործառնությունների մաիսն» ՀՀ օրենք:

Երեկ՝ հունիսի 28-ին ԿԲ-ն հայտարարություն տարածեց այս օրենքի հետ կապված: Ուրեմն ի՞նչ են ասում, մեջբերում եմ․ «Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը՝ ԱԿԲԱ ԲԱՆԿ ՓԲԸ-ն և ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումները ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով»:

Մնացել է երկու օր, բայց նոր են դիմում շահառուներին, որպեսզի երկու օրվա ընթացքում իրենց գլխի ճարը տեսնեն: Երկու օրվա ընթացքում ո՞ր ընկերությունը կհասցնի լուծել իր հարցերը, որպեսզի չտուգանվի և չկրի ֆինանսական կորուստներ: Միանգամից ասեմ, 99 տոկոսը չի կարողանալու, հանձնառուները չեն կարողանալու տեխնիկապես այս հարցը կարգավորել` նաև վերոնշյալ բանկերը: Ասել է, թե հերթական պատուհասն է կախված մեր ժողովրդի, տնտեսվարողների և բիզնեսի գլխին: Լրացուցիչ ծախսերի առաջ կանգնելը քիչ էր, հիմա էլ՝ սա: Սա ևս մեկ օրինակ է, որ գործ ունենք ոչ կոմպետենտության հետ:

Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ, տնտեսագետ

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica