close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ-ն ՎԴ հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները

Հասարակություն

29 Հունիսի 2022, 18:56
 ԲԴԽ-ն ՎԴ հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության բաժինը։

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, մասնագիտական որակներն ու անցած ճանապարհը:

Թեկնածու Լուսինե Աբգարյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ որոշ նկատառումներ: Ըստ նրա՝ կոռուպցիան խախտում է իրավունքի գերակայությունը, ոտնահարում քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Բանախոսը շեշտադրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ստեղծումով կամբողջանա կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը կնպաստի կանխատեսելի արդարադատության միջավայրի ձեւավորմանն ու զարգացմանը:

Թեկնածու Սերգեյ Չիչոյանն իր ելույթում խոսել է հակակոռուպցիոն դատարանի դերի եւ նշանակության, ինչպես նաեւ դատական իշխանությունում տեղի ունեցող դրական եւ բացասական գործոնների մասին: Նա անդրադարձել է որոշ խնդիրների, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում: Սերգեյ Չիչոյանը բարձրաձայնել է նաեւ այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերոնշյալ ոլորտում` դատաիրավական բարեփոխումների շրջանակում: «Վերջին տարիների ընթացքում կարելի է փաստել, որ իշխանության 3 ճյուղերի կողմից գործադրած ջանքերի շնորհիվ դատավոր դառնալու ցանուկություն ունեցողների թիվը համեմատության մեջ բավականին աճել է: Շուրջ 1 տարի առաջ ունեինք 230 գործող դատավոր: Կառավարության եւ ԱԺ-ի ջանքերի շնորհիվ թիվն ավելացել է՝ դառնալով 280»,- նշել է թեկնածուն:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի մյուս թեկնածուն՝ Կարեն Բատիկյանը, արտահերթ նիստին ներկա չի եղել:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica