close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է

Աշխարհ

29 Հունիսի 2022, 18:16
 ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի:

«Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,-տեղեկացնում է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica