close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանվել է Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ

Հասարակություն

29 Հունիսի 2022, 18:07
 Սահմանվել է Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների (այսինքն՝ ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնող (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար շաբաթվա՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, ժամը 13:30-ին Ստեփանակերտի մարզադաշտի ներքևի հարակից կանգառից:

Նախարարությունից հայտնում են, որ հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում են զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին, շաբաթվա՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica