close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

Հասարակություն

29 Հունիսի 2022, 17:08
 Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ, ու մինչ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական հետախուզության բաժնի ծառայողները տեղում իրականացնում են հսկայածավալ, ճիշտ ու գրագետ աշխատանք և հենց դրա արդյունքում էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով իրենց կողմից հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։ 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica