close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ

Քաղաքական

29 Հունիսի 2022, 16:36
 Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ

Zham.am-ը գրում է.

«Աշխարհի ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ տեսնել: Պատերազմները սկսվում են ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ երբ խախտվում են տարածաշրջանային, կամ աշխարհաքաղաքական բալանսները և կողմերից մեկը սկսում է համարել, որ իր չլուծվող խնդիրը կարող է լուծել պատերազմի միջոցով: Այդպես է սկսվել թե Առաջին, և թե Երկրորդ համաշխարհային պատերազմները:

Միջուկային զենքի առաջ գալուց հետո, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը խիստ նվազել է: Քանզի կողմերը սկսել են գիտակցել, որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Ռուս-ուկրաինական պատերազմն այսօր  դրա վառ ապացույցն է: Արևմուտքը ուզում է, բայց վախենում է ուղղակի միջամտել այդ կոնֆլիկտի մեջ, քանզի գիտակցում է, որ դրա գինը կարող է լինել նոր համաշխարհային պատերազմը:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային պատերազմների հավանականությանը, ապա այն կարող է բռնկվել ցանկացած պահի, երբ կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվում է:

Բայց այստեղ կա նաև խնդրի հոգեբանական կողմը: Բոլոր այն ժողովուրդները, ովքեր պարտվել են պատերազմում դառնում են առավել վախեցած նոր պատերազմի բռնկման հավանականության նկատմամբ:

Օրինակ, նախկինում երկու պատմականորեն առավել ռազմատենչ  ժողովուրդները՝ գերմանացիներն ու ճապոնացիները այսօր վախենում են նույնիսկ լիակատար բանակներ ձևավորել և դա իրենց պարտություններից ավելի քան 70 տարի անց:

Արաբները, Իսրայելից չորս պատերազմներում պարտություն կրելուց  հետո այսօր դարձել են առավել քան «խաղաղասեր»:

Հետխորհրդային տարածքում, երբ Մոլդովան պարտվեց մի քանի օրվա պատերազմում, մինչ այսօր վախենում է խոսել նոր պատերազմի մասին: Նույնիսկ այս օրերին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ,  հայտարարեց իր «չեզոքության» մասին:

Նույնը կարելի է ասել վրացիների մասին: 2008-ին ռուս-վրացական պատերազմում պարտությունից հետո մինչ այսօր վրացիները վախենում են խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանան նույնիսկ մերժեցին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

1994-95 թվականներից հետո նույն պատկերն էր Ադրբեջանում:

Այսօր այդ նույն սինդրոմով է տառապում հայ հանրությունը: Վերջին պատերազմում դաժան պարտությունից հետո մեր հանրության մեջ առաջացել է մետաֆիզիկական վախ հնարավոր նոր պատերազմի վերսկսման նկատմամբ: Եվ պետք է նշել, որ այդ սինդրոմը չի վերանա ոչ մեկ, ոչ էլ երկու տարվա ընթացքում: Այլ ժողովուրդների փորձը հուշում է, որ այն կարող է պահպանվել տևական ժամանակ: Այս գործոնը լավ է հասկանում Նիկոլ Փաշինյանը և մաքսիմալ փորձում է շահարկել դա: Ցավոք դա չի գիտակցվում երկրի քաղաքական ազդեցիկ այլ շրջանակների կողմից, և որի պատճառով էլ մենք այսօր ունենք այն ինչ ունենք:

Քանի դեռ այդ գիտակցությունը մեր քաղաքական վերնախավի մոտ առաջ չի գալիս, Փաշինյանը կկարողանա պահպանել իր իշխանությունը:

Սա է իրականությունը»:

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica