Վաշինգտոնը ոչինչ չի խոստացել Անկարային՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վճռի դիմաց
Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները ոչ մի խոստում չեն տվել Թուրքիային՝ Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ հրավիրելու առարկությունները հետ վերցնելու որոշման դիմաց. երեքշաբթի հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Պաշտոնյան, անանունության պայմանով, ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից զիջումներ չի խնդրել այս թեմայի շուրջ բանակցությունների շրջանակներում»,- ասվում է հոդվածում։
Միաժամանակ, գործակալության զրուցակիցը վստահեցրել է, որ Վաշինգտոնն առանցքային դեր է խաղացել Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի միջև բանակցային գործընթացում։