Արցախում անհետ կորած է 33 զինծառայող, 20 քաղաքացիական անձ. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար
Արցախ
29 Հունիսի 2022, 14:17

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
«Քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով, մշտապես ակտիվ ու նախաձեռնող են անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
Ելույթներով հանդես են եկել և իրենց կողմից կատարված աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, Արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, Սոցապպաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին, մասնավորապես, փոխգործակցությունն ավելի ամրապնդելու՝ հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
8 Օգոստոսի 2022, 12:53
8 Օգոստոսի 2022, 13:17
8 Օգոստոսի 2022, 13:42
8 Օգոստոսի 2022, 14:09
8 Օգոստոսի 2022, 14:16
8 Օգոստոսի 2022, 14:32
8 Օգոստոսի 2022, 14:50
8 Օգոստոսի 2022, 15:11
8 Օգոստոսի 2022, 15:22
8 Օգոստոսի 2022, 15:46
8 Օգոստոսի 2022, 16:09
8 Օգոստոսի 2022, 16:10
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
2 Օգոստոսի 2022, 22:18
7 Օգոստոսի 2022, 14:08
2 Օգոստոսի 2022, 22:33
7 Օգոստոսի 2022, 14:30
2 Օգոստոսի 2022, 22:55
7 Օգոստոսի 2022, 14:50
2 Օգոստոսի 2022, 23:12
7 Օգոստոսի 2022, 15:13
2 Օգոստոսի 2022, 23:30
7 Օգոստոսի 2022, 15:27
11 Հուլիսի 2022, 10:34
15 Հուլիսի 2022, 08:20
19 Հուլիսի 2022, 16:11
24 Հուլիսի 2022, 16:05
28 Հուլիսի 2022, 22:54
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
11 Հուլիսի 2022, 10:40
15 Հուլիսի 2022, 08:40
19 Հուլիսի 2022, 16:38
24 Հուլիսի 2022, 16:30
28 Հուլիսի 2022, 22:45
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...