close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը կարողացել է համոզել Հայաստանին և Ադրբեջանին` հաստատել Սյունիքով երթուղին

Քաղաքական

29 Հունիսի 2022, 12:37
 Ռուսաստանը կարողացել է համոզել Հայաստանին և Ադրբեջանին` հաստատել Սյունիքով երթուղին

Yerkir.am-ը հատվածաբար ներկայացնում է ռուսական «Известия» պարբերականի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին՝ համաձայնության գալ Զանգեզուրի միջանցքում ավտոմայրուղու հարցում, մնում է համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ բարձրաստիճան աղբյուր։ Նրա խոսքով՝ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտել երթուղու համակարգումը, ուշացումը պայմանավորված է լեռնային տեղանքով։ Երթուղու 40 կմ-ը հին՝ խորհրդային ճանապարհներն են։ Աղբյուրը նշում է՝ Երևանն արագացրել է նախագծի հաստատումը այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց մտածել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով երթուղի կառուցելու մասին։

Ռուսական պարբերականի հետ զրուցած քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքով՝ միջանցքի բացման ձգձգման հիմնական պատճառը երկու կողմերի միջև վստահության բացակայությունն է և եռակողմ համաձայնագրերի տեքստերի տարընթերցումը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններն ընթանում են երեք երկրների փոխվարչապետերի (գումարած Ռուսաստանի) մակարդակով, նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։

Ապաշրջափակում՝ նշանակում է Սյունիքի մարզում Հայաստանի և Իրանի հարավային սահմանի երկայնքով տրանսպորտային միջանցքի կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ 

Հունիսի 24-ին ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքուն և Երևանն ամենամեծ առաջընթացն են գրանցել կապի ապաշրջափակման ճանապարհին։

«Իզվեստիա»-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ «չնայած երկու կողմերի բավական կոշտ քաղաքական հայտարարություններին՝ Բաքվի և Երևանի միջև կառուցողական երկխոսություն է կառուցվել տրանսպորտային միջանցքի շուրջ՝ Մոսկվայի միջնորդությամբ»։

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջեւան երկաթուղային միջանցքի շուրջ՝ դեռ անցյալ տարվա աշնանը։ Երևանում երկար դադար է վերցվել մայրուղու հարցում Բայց հունիսի 3-ին կայացած՝ փոխվարչապետերի վերջին հանդիպման ժամանակ նրանք կարողացան պայմանավորվել ապագա երթուղու շուրջ, բացառությամբ բացակայող 6 կմ հատվածի։ Կան լեռներ, և ռուսական «‎‎Ավտոդոր»-ը փորձագետներ է ուղարկում այնտեղ՝ պարզ ինժեներական լուծում առաջարկելու համար», - պարզաբանել է աղբյուրը։

Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետով։ Մնացած հատվածում, ըստ թերթի զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջեւանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ (հայկական Կովսական` խմբ.)։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծով, ըստ աղբյուրի՝ մնացել է միայն Նախիջևանի շրջանում և Հայաստանի սահմանին մի հատված։

«Իզվեստիա»-ի զրուցակիցը մանրամասնել է, որ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ Բաքուն այս տարվա մարտին Թեհրանի հետ հուշագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի (թշնամին այդպես է անվանում Արցախից օկուպացված արևմտյան շրջանները` Քարվաճառ, Քաշաթաղ` խմբ.) տնտեսական շրջանից դեպի Նախիջևան Իրանի տարածքով ճանապարհ բացելու մտադրության մասին։

«Չնայած հանգամանքին, որ այս տարբերակն իսկապես ավելի թանկ է, քան Հայաստանի տարածքով ավտոմոբիլային կապը, Իլհամ Ալիևը պատրաստ էր դրան, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր ձգձգել գործընթացը»,- հավելել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

2021 թվականի մայիսին Ադրբեջանն ավարտել է Ջուլֆա-Օրդուբադ երկաթուղու շինարարությունը, որը հարում է Հայաստանի սահմանին՝ Նախիջևանից։ 2022 թվականի մարտին Հայաստանը միջոցներ է հատկացրել գեոդեզիական աշխատանքների համար՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր հատվածի կառուցման համար։

«Երկաթուղու հայկական հատվածի երկարությունը կկազմի 45 կմ»,- նշել էր ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ նպատակով Երեւանը 200 մլն դոլար կհատկացնի: Նախիջեւանից մինչեւ Ադրբեջանի հիմնական հատվածը երկաթուղային գծերի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 340 կմ։

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ երթուղու գործարկման ստույգ ժամկետները հայտնի չեն, ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղով այն կանցնի։

«Ադրբեջանն իր տարածքում արդեն կառուցել է ավելի քան 100 կմ երկաթուղի և ճանապարհ, մնացել է 60 կմ՝  մինչև Հայաստանի հետ սահմանը շինարարությունն ավարտին հասցնելու համար»,- նշել է փորձագետը։

Մինչ վերջերս մայրուղու մասին մանրամասներ չկային։ «Իզվեստիան» մեկնաբանության համար դիմել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարություններին։ «Իզվեստիա»-ի խնդրանքին ի պատասխան՝ «Ավտոդոր» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ «այս նախագծի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա»:

Հունիսի 27-ին անցկացվեց Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան աջակցում է Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Երեք երկրների նախարարներն ընդունեցին Բաքվի հռչակագիրը, որում քննարկվում է՝ ինչպես օգտվել ապագա երթուղիներից, թեև դրանց գործարկման հստակ ժամկետներ չկան։

Երևանում հրաժարվում են ընդուել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Հայաստանում այլ եզրույթներ են կիրառվում ՝ Սյունիքի կամ Մեղրու միջանցք։ Հունիսի սկզբին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը «կարզմիր գիծ է մեզ համար, քանի որ մեր տարածաշրջանում, ըստ եռակողմ հայտարարության, մի միջանցք կա՝ Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապում է միմյանց»։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ հաղորդակցությունների բացման հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանի դիրքորոշումն է, այլ փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանը փակել են Հայաստանի հետ սահմանները։ Ըստ նրա՝ ոչինչ խանգարում Բաքվին հայտարարել, որ բացում է սահմանները և վերացնում Ադրբեջան հայ քաղաքացիների մուտքի բոլոր արգելքները։ Նա համոզված է, որ Հայաստանը նույնը կանի, առավել ևս, որ  Երևանը չի փակել այդ սահմանները։ 

Միքայելյանի կարծիքով՝  Ադրբեջանին միջանցքի մասին հայտարարություններն անհրաժեշտ են Սյունիքի մարզում աշխարհաքաղաքական նոր իրողություններ ստեղծելու համար, որպեսզի, միջանցքից բացի, այլ բան էլ ստանան։

«Հայաստանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, բայց դեմ է միջանցքին, որն ուղղակիորեն չի ենթարկվելու հայկական ուժերին և չի վերահսկվելու նրանց կողմից։

 Ճանապարհները, որոնց մասին խոսվում է, արդեն կան, դրանք կարելի է  բացել։ Ոչինչ չի խանգարում, որ դա այսօր արվի։ Հարցն այն է, որ Ադրբեջանը դա ցանկանում է կապել ինչ-որ մեծ փաթեթի հետ, որով լրացուցիչ առավելություններ և լրացուցիչ առաջխաղացում կստանա»,- ասում է հայ քաղաքագետը։

Հրանտ Միքայելյանի խոսքով՝ հաղորդակցությունների հարցը հնարավոր կլինի կարգավորել  ոչ թե աշխարհաքաղաքական տեսանկյունից դրան նայելով, այլ զուտ պրագմատիզմի։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica