close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գզվռտոցներ Արագածոտնի նոր մարզպետի և «նիկոլական» պաշտոնյաների միջև

Քաղաքական

29 Հունիսի 2022, 11:19
 Գզվռտոցներ Արագածոտնի նոր մարզպետի և «նիկոլական» պաշտոնյաների միջև

Արագածոտնի մարզպետարանում իրավիճակը շարունակում է շիկացած մնալ․ 2022 թ. հունվարին Սերգեյ Մովսիսյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակումը և նրա բարեկամ-ծանոթների՝ մարզպետարանում աշխատանքի անցնելը դուր չի եկել «նիկոլական» այլ պաշտոնյաների:

Այսպես, ըստ «Հրապարակ» թերթի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության արդեն նախկին պետ Սեդա Սողոմոնյանը, որն աչքի էր ընկնում մոլի «նիկոլականությամբ», մարզպետի հորդորով դիմում է գրել, քանի որ այդ պաշտոնում Մովսիսյանը նախատեսում է նշանակել իր համագյուղացի (փարպեցի), շախմատի ուսուցիչ Գալուստ Թադևոսյանին, որը մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի ազգականն է: Ի դեպ, Թադևոսյանը մայիսին կտրվել էր այդ պաշտոնի համար քննությունից, բայց հետո «անցկացրել» էին նրան. օրերս հանձնել է գրավոր քննությունը, այսօր էլ բանավորն է նշանակված:

Սեդա Սողոմոնյանը, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, մարզպետարանում աշխատելու ժամանակ աչքի է ընկել Փաշինյանի ցույցերին «մասովկա» ապահովելու աշխատանքներով և մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին հարկադրաբար ցույցերի է տանել: Ընդ որում՝ պաշտոնից հեռացվելուց հետո ընտանիքին վերցրել ու տեղափոխվել է Ֆրանսիա` Փարիզ:

Կմարսի՞ նորանշանակ մարզպետ Մովսիսյանը «թունդ նիկոլական» Սողոմոնյանին աշխատանքից հեռացնելն ու իր մտերիմներին պաշտոններին նշանակելը, ցույց կտա ժամանակը:


Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica