close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի խորհրդարանական հանձնաժողովում քննարկել են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը․ այն հետ է ուղարկվել՝ լրամշակման

Արցախ

28 Հունիսի 2022, 17:50
 Արցախի խորհրդարանական հանձնաժողովում քննարկել են «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը․ այն հետ է ուղարկվել՝ լրամշակման

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Նախագծի հիմնավորումը ներկայացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

Պատգամավորների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ են հնչել, և հեղինակի կողմից այն հետ է վերադարձվել՝ լրամշակման նպատակով։

Նիստին ներկա էին ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարարներ Հասմիկ Մինասյանը և Իվան Պողոսյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica