close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին. Սերժ Սարգսյան. Aravot.am

Հասարակություն

28 Հունիսի 2022, 17:39
 Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին. Սերժ Սարգսյան. Aravot.am

«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն», - Aravot.am -ի հարցին այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրատվամիջոցը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ կարծիք ունի և ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը:

«Իսկ մեր ժողովրդին կարող եմ հաստատապես ասել, որ ես անհոգնել շարունակելու եմ փաստարկված ու հիմնավոր ներկայացնել 2008-2018թթ. Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, որի վերաբերյալ մինչ այժմ իմ կողմից հրապարակային հնչեցված որևէ փաստ չի հերքվել, իսկ շատ դեպքերում, նաև տարբեր առիթներով հաստատվել է այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սա, ի տարբերություն բանակցային գործընթացը միտումնավոր խեղաթյուրող կապիտուլյանտի բազմաթիվ ստերի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հերքվել են:

Երկրորդ՝ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը, անբարո կեցվածքը թաքցնել ջանացողները իրենց խոսքերով ու գործողություններով այնքան են խրվել իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, որ ամեն անգամ նոր «բացահայտումներ» անելով՝ էլ ավելի են խրվում ստի այդ գարշահոտ ճահճում, որտեղ էլ, անկասկած, գտնելու են իրենց անփառունակ վախճանը:

Երրորդ՝ կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ, կարծես, հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդուն»՝ դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ ստանալու «Հայաստանի ընկերությունների 90 տոկոս»-ում նրանց ունեցած բաժնեմասերի մասին: Ընդ որում՝ որքան շուտ այդ հնարավորությունը նա օգտագործի, այնքան լավ իր և բոլորիս համար»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica