close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը

Հասարակություն

28 Հունիսի 2022, 17:40
 Երևանի Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը

Հունիսի 28-ին՝ ժամը 10։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների պատահարի վայր հասնելը ավտոմեքենան դուրս է եկել ճյուղի տակից և հեռացել։

Փրկարարները կոտրված ճյուղը մասնատել և հեռացրել են բակային տարածքից:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica