Իսրայելա-լիբանանյան վեճում առաջընթաց կա. ԱՄՆ
Աշխարհ

ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները կրճատել են Իսրայելի և Լիբանանի միջև տարաձայնությունները երկրների միջև ծովային սահմանի շուրջ վեճում. հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը Իսրայելի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Ըստ հրապարակման՝ Հոխշտեյնն իսրայելական կողմի հետ քննարկել է սահմանի վերաբերյալ առաջարկները, որոնք ստացել է Լիբանանի ղեկավարությունից։ Նա հայտարարել է, որ «քննարկումներն արդյունավետ են եղել և օգնել են նվազեցնել երկու կողմերի միջև տարաձայնությունները»։