close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել. Արսեն Բաբայան

Քաղաքական

28 Հունիսի 2022, 10:44
 Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել. Արսեն Բաբայան

Իհարկե, չեմ հետևում գերագույն ստախոսի սուսուլիսին։ Անկեղծ ասած, խորապես թքած ունեմ իր արտահայտած մտքերի վրա, բայց քիչ առաջ ինձ մի կտոր ուղարկեցին, որտեղ գերագույն ստախոսի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ստերը հնարում ու հրապարակում է՝ հանրահայտ ու բացահայտ փաստերը նենգափոխելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, նաեւ նշել է. «Նույնիսկ այնքան էժան ստեր է սկսել խոսել, որ վաղը հենց ինքը լսի այդ հիմարությունը՝ հաստատ կծիծաղի: Այո, նույնիսկ այդ ստի վրա ինքը կծիծաղի:

Ուրեմն խորհրդարանի այն աթոռը, որը Նիկոլը հաստատ հոր տնից չի բերել, նախատեսված է հենց ամենափոքր խմբակցության ղեկավարի համար: Այդպես է եղել ու շարունակում մնալ ԱԺ այս դահլիճը կառուցելուց հետո: Այդ աթոռին Նիկոլից հետո նստել է իրեն փոխարինողը, Էդմոն Մարուքյանը, ով դարձավ ամենափոքր խմբակցության ղեկավարը: Ավելին, նույնիսկ աշխատասենյակն է միշտ նույնը եղել: Նիկոլից հետո Էդմոնը, հետո հաջորդ ԱԺ ամենափոքր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Ի դեպ, ես հենց Նիկոլ-Էդմոն փոփոխության ժամանակ աշխատում էի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հենց այդ ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չդարձավ այդ հարցը, քանի որ ԱԺ-ում տառացիորեն բոլորը (ԱԺ նախագահից մինչև հավաքարար) գիտեն, որ այդ աշխատասենյակը փոքր խմբակցության ղեկավարինն է, ինչպես և դահլիճում՝ աթոռը: Ի դեպ, երբ դեռ Վանեցյանը նոր էր ընտրվել պատգամավոր և դեռ չէր ավարտվել նախորդի լիազորությունները, աշխատակազմի ծանոթներիցս մեկն ասեց՝ ամենավատն այն է, որ Վանեցյանը ստիպված պիտի աշխատի այն աշխատասենյակում, որտեղ Նիկոլն է աշխատել, ստիպված պիտի դահլիճում նստի այն աթոռին, որին Նիկոլն է նստել:

Իսկ, եթե նիկոլյան տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պիտի պնդենք, որ նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խորհրդարանի դահլիճում նստի հենց Սերժ Սարգսյանի աթոռին...»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica