close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան

Հասարակություն

27 Հունիսի 2022, 13:42
 Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից փոխանցել է ևս մեկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածը։ Այս հատվածում նա անդրադարձել է ապագա հայկական պետության առջև դրված խնդիրներին, այն գործուն քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն և այլ կարևոր թեմաների։ Հոդվածում հեղինակը համեմատականներ է անցկացնում աշխարհի հզոր տերությունների հետ, մատնանշում է, թե ինչպես են դրանք սրընթաց զարգացում ապրել, օրինակ` Շվեյցարիան, Հարավային Կորեան և Սինգապուրը։

 «...ի՞նչն է այս երեք պետություններին թույլ տվել խախտել ավանդական տրամաբանությունը և այդպիսի տպավորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, և որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։ Կուզեի նշել մի քանի գործոն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ՝ - Աշխարհաքաղաքական հստակ դիրքավորում. Հարավային Կորեան դիրքավորված էր որպես Հեռավոր Արևելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջավոր բաստիոն, և ստանում էր ամբողջ արևմտյան աշխարհի, և առաջին հերթին ԱՄՆ աջակցությունը։ - Անկախ իշխանությունների փոփոխությունից՝ գոյություն ուներ հստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսության առաջանցիկ զարգացման, և համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերյալ, դա իրականացվում էր հետևողական և ագրեսիվ կերպով։ - Ռազմականացումը դիտարկվում էր որպես բացարձակ անհրաժեշտություն՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից և կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միևնույն ժամանակ այն առանցքային խթան դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։

 - Պետությունն իր բյուջեն ուղղում էր կրթության և սոցիալական մոբիլության վրա, ոչ թե սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակության ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու և աշխատելու։

 - Կարևոր դեր խաղաց նաև Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացված հոգեբանական ծանր տրավման հաղթահարելու հասարակության ձգտումը՝ չնայած խնդիր չկար։ Ի պատասխան դրան՝ Ճապոնիային ռազմական պարտության մատնելու մղված Կորեական հասարակությունը ձգտում էր մրցակցել ճապոնականի հետ և նրան գերազանցել հնարավոր բոլոր ոլորտներում»։ Անդրադառնալով հարցին, արդյո՞ք դա հնարավոր է մեր պայմաններում, արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրա և հաջողությամբ տանել այն, Չալաբյանը մատնանշում է մի քանի էական կետ.

 Այսօրվա Հայաստանի համար առանցքային կարևորություն է ստանում ձևավորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն այն պարզ, հասկանալի, և համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պետք է ծառայի հայկական պետությունը առաջիկա տասնամյակներին, և որոնք ենթակա չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դեպքում։ Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդեն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական և հասարակական կառույցների համար և ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձևավորվող հանրային լայն քննարկում։

 Ի դեպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաև մեր Անկախության հռչակագիրը, սակայն հենց դա ակնհայտորեն այսօր թարմացման կարիք ունի, և այս ամբողջ գործընթացը կարող է կառուցվել Անկախության հռչակագրի արդիականացման, հաջորդ մի քանի տասնամյակների համար նորացված հենքային ազգային փաստաթուղթ ձևավորելու տրամաբանությամբ։ Առաջին քայլն այդ ուղղությամբ կատարվել է, երբ հունիսի 3-ին դիմադրության շարժման կողմից ներկայացվել էր 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծը։ Թեև իշխող մեծամասնությունն այն չընդունեց, շատ կարևոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառույցներ, և հենց դա է ազգային կոնսենսուս ձևավորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։

 Հաջորդիվ՝ մեզ պետք է լինելու ձևավորել այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է այն իրականացնել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մեր իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։ Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆեցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը։ · Ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը, և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (ընդ որում անկախ նրա կառավարչական որակներից): · ...մեր երկրի քաղաքական վերնախավը պետք է ևս ձևավորվի նույն սկզբունքով. ի սկզբանե, քաղաքական գործունեության համար պետք է ներգրավեն այն անձիք, որոնք ընգծված գաղափարական մղումներ ունեն, և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica