close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան

Քաղաքական

27 Հունիսի 2022, 08:53
 Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա:

2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն:

1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն:

2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին:

Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica