close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Քաղաքական

25 Հունիսի 2022, 17:27
 Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին։

Միջկառավարական գործակցության, ինչպես նաև աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչները։Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները: Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը և փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica