Կարճ հանդիպման մասին՝ 11 օր անց
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, որը նշանակված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, հունիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղոդմամբ` հանդիպումը եղել է կարճատև` նորանշանակ դեսպաններին ընդունելու միջոցառման շրջանակում։
Հաղորդագրությունն էլ հանդիպման պես կարճ է, չկա տեղեկատվություն այն մասին, թե ինչ մտքեր կամ կարծիքներ են փոխանակել Մակունցն ու Բայդենը։
Թե ինչո՞ւ է հանդիպումից 11 օր անց հրապարակվում տեղեկատվությունը, պարզ չէ։
Ի դեպ, ֆեյսբուքյան էջում լուրի ներքո օգտատերերի կողմից մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը սահմանափակված է։