close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեկինը հաղթել է կորոնավիրուսին. դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն

Քաղաքական

25 Հունիսի 2022, 12:49
 Պեկինը հաղթել է կորոնավիրուսին. դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն

Պեկինի տարրական, միջին դպրոցների աշակերտները եւ մանկապարտեզի սաները աստիճանաբար կվերադառնան ուսումնական հաստատություններ, քանի որ քաղաքում COVID-19-ի վիճակագրությունը մեղմանում է. հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Հունիսի 27-ից դասերը կվերսկսեն առաջին եւ երկրորդ դասարանների միջին եւ ավագ դպրոցի, ինչպես նաեւ տարրական դասարանների աշակերտների համար, իսկ հուլիսի 4-ից կբացվեն մանկապարտեզները։

Դեռեւս փակ շրջաններում եւ տնային կարանտինում գտնվող դպրոցականները կշարունակեն սովորել տանը։

Ուրբաթ Պեկինը հաղորդել է COVID-19-ի երկու նոր հաստատված դեպքի մասին, իսկ այսօր որոշ լրատվամիջոցներ հայտնել են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի բացակայության մասին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica