close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու

Աշխարհ

25 Հունիսի 2022, 12:22
 ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու

20 խոշորագույն տնտեսությունների խմբի ֆինանսական պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար Ասիա կատարած այցի շրջանակներում Իելենը կհանդիպի Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մանրամասները դեռ ճշտված չեն, բայց նա հնարավոր է հանդիպի Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չժինի եւ ֆինանսների նախարար Չո Կյոն Հոյի հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի հարցը, քանի որ երկու կողմերի հետախուզությունների ներկայացուցիչները մտահոգված են, որ այդ երկիրը պատրաստվում է իրականացնել իր առաջին միջուկային փորձարկումը։

Սեուլ կատարած այցի ընթացքում Իելենը նաեւ նախատեսում է քննարկել Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով կիրառվող լայնածավալ պատժամիջոցների արդյունավետությունը:

Տնտեսական պայմանների քննարկումը մեծ նշանակություն կունենա, քանի որ և՛ Վաշինգտոնը, և՛ Սեուլը կփորձեն զսպել ինֆլյացիայի տեմպերը, որոնք վրդովեցնում են սպառողներին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica