close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ գումարը պետք է պահեն այն արժույթով, որ փոխարժեքով, որ նախատեսված ծախսեր ունեն

Հասարակություն

25 Հունիսի 2022, 10:50
 Մարդիկ գումարը պետք է պահեն այն արժույթով, որ փոխարժեքով, որ նախատեսված ծախսեր ունեն

Վերջին շրջանում դրամի աննախադեպ արժևորում է տեղի ունենում դոլարի նկատմամբ։ Մի կողմից Հայաստանում դոլարն ու ռուբլին էժանանում են, մյուս կողմից շուկայում ապրանքների գներն օրեցօր բարձրանում են և իջեցնում կենսամակարդակը։

Hraparak.am- ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

– Ինչով է պայմանավորված դրամի արժևորումը դոլարի նկատմամբ։

– Դրամի փոխարժեքի վրա ազդում են ներքին և արտաքին գործոնները։ Արտաքին գործոնը պայմանավորված է նրանով, որ անցած տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մեծ քանակությամբ դոլար ներարկեց տնտեսության մեջ, այսինքն՝ մեծ քանակությամբ դոլար տպեց՝ դրանով փորձելով իրականացնել էժան դոլարի քաղաքականությունը, որի նպատակն էր՝ ամերիկյան ապրանքների արտահանումը խրախուսել ու  խթանել։ Սա արտաքին գործոն էր, որ կա ամբողջ աշխարհում, որը նաև  ազդում է մեր տնտեսության վրա։ Բացի այդ՝ նշեմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ էներգակիրների գները կտրուկ ավելացան, և Ռուսաստան հոսող դոլարի արտարժույթի քանակը ավելացավ։ Եվ արդեն այդ դոլարի մի մասը վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանից գալիս է Հայաստան։ Մեր պաշտոնական վիճակագրությամբ միայն ապրիլ ամսին Հայաստան է փոխանցվել շուրջ 356 միլիոն դոլարի տրանսֆերտներ, որի զգալի մասը Ռուսաստանի Դաշնությունից է գալիս։ Այստեղից գումարը փոխանցվում է Ռուսաստան, Ռուսաստանից մի մասը գալիս է Հայաստան։

– Ներքին շուկայում դոլարի պահանջարկն ավելացե՞լ է, թե՞ հակառակը։

– Մեր ներքին շուկայում դոլարի առաջարկը կտրուկ ավելացել է, այսինքն՝ մեծ քանակությամբ դոլար վաճառողներ կան տնտեսության մեջ։ Բացի այդ նշեմ, որ մետաղների գներն են բարձրացել միջազգային շուկայում, և Հայաստանի արտահանումը աճել է՝ ի հաշիվ մետաղների գների և դրսից մեծ քանակությամբ դոլար է գալիս։ Բացի այդ Կենտրոնական բանկը մարտի 15- ին որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8- ից հասցնել  9.25- ի, դրանով թանկացրեց դրամը, ինչը անշուշտ իր ազդեցությունն է թողնում ներկա փոխարժեքի վրա։ Բացի այդ, նշեմ, որ, եթե նախկինում մենք Ռուսաստանից ներկրվող էներգակիրների համար վճարում էինք դոլարով։ Օրինակ,  ունեինք միջպետական համաձայնագիր, որի համաձայն Ռուսաստանից ստանում էինք գազ, որի համար վճարում էինք դոլարով, հիմա որոշում է կայացվել, որ պետք է վճարենք ռուբլով և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- ն, հավաքելով հայաստանցիներից դրամը՝ վերածում է ռուբլու և փոխանցում է Ռուսաստան։ Այսինքն՝ դոլարի նկատմամբ պահանջարկ է ստեղծում։ Ներքին շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Տնտեսական ներդրումային ակտիվությունն այնքան բարձր չէ, որ տնտեսվարողները դոլարով վարկ վերցնեն, ապրանք փոխանցեն դուրս, սարքավորում բերեն, ներդրում անեն և այլն։ Դոլարի նկատմամբ պահանջարկը առաջանում է, երբ որ ակտիվ տնտեսական գործունեություն ես իրականացնում։ Բայց այս պահին այդպիսի իրավիճակ չկա։

Պայմանավորված դոլարի կուրսի կտրուկ տատանումներով, ներդրողները, մարդիկ խուսափում են դոլարով վարկ վերցնել, քանի որ կարող է մեկ օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրանա, իջնի։ Նրանք հիմնականում դրամով են վերցնում։ Մենք ունենք մեծ քանակությամբ դոլար տնտեսության մեջ, բայց պահանջարկը նվազել է։ Այս ամենը բնականաբար ձեռնտու է Կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը փորձում է թանկ դրամի միջոցով կայունացնել գները։ Եթե դրամը չարժևորվեր, ապա գնաճը կլիներ՝ օրինակ՝ ոչ թե 7,7 տոկոս հունվար- մայիս ամիսներին, այլ՝ 15- 16 տոկոս։ Սա Կենտրոնական բանկի կարծիքն է։ Որոշակի իմաստով համաձայն եմ դրա հետ, որ կարող էր դա ազդել Հայաստանի գնաճի վրա։ Բայց Հայաստանի դեպքում գնաճի վրա ոչ միայն ազդում է փոխարժեքը, այլ՝ մրցակցությունը, շուկայական կառուցվածքը։ Օլիգարխիկ տնտեսությունը թույլ չի տալիս գները նվազեն, ճիշտ հակառակը՝ արագ տեմպերով բարձրանում են՝ անկախ նրանից, թե ինչ փոխարժեք է շուկայում։ Անցած տարի, երբ որ դոլարն էր արժևորվում և հասել էր մինչև 530- 540՝ ժամ առ ժամ գներն էին փոխվում, հիմա ճիշտ հակառակ գործընթացն է՝ դոլարը արժեզրկվում է, բայց գները մնում են կամ նույնը՝ կամ բարձրանում են։ Ակնհայտ է, որ այս ամառվա ընթացքում դոլարի արժեքը պարբերաբար տատանվելու է, այսինքն՝ մենք ունենալու ենք փոխարժեքի տատանումներ՝ բարձրացում 10- 20 դրամով, իջեցում և այլն։

– Դոլա՞ր, թե՞ դրամ, որ փոխարժույթը պետք է մարդիկ պահեն։ Ձեր խորհուրդը։

– Ռուս տուրիստների հոսքի դադարեցման կամ սառեցման հետևանքով կարող է մեկ օրվա ընթացքում փոխարժեքը դառնա՝ 500։ Կարող է կտրուկ բարձրանա։ Դա արտաքին գործոններով է պայմանավորված։ Կենտրոնական բանկը, երբ հայտարարում է, որ ինքը չի միջամտում արտարժույթի շուկային՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Անցած տարի, նախանցած տարի ԿԲ- ն, որը տեսնում էր, որ դոլարի կուրսը հասնում է 530- 540- ի, սկսում էր դոլար վաճառել, դոլար ներարկել շուկայում՝ փոխարժեքը կայունացնելու համար։ Բայց հիմա, երբ որ շուկայում ավելցուկ կա, ինքը չի փորձում այդ խնդիրը լուծել։ Ակնհայտ է, որ Կենտրոնական բանկը այս առումով իրականացնում է չհայտարարված քաղաքականություն։ Այս պահին անիմաստ է այս փոխարժեքի տատանումների վրա եկամուտ աշխատել։ Կարող ես մեծ վնասներ կրել, քանի որ մարդիկ այս իրավիճակում մտածում էին դոլար առնեին՝ 1 շաբաթ հետո բարձրանալու է, այսինքն, նման կանխատեսումներ հիմա հնարավոր չէ, քանի որ տատանումները մեծ են և հաճախ են։ Մարդիկ իրենց գումարը պետք է պահեն այն արժույթով, որ փոխարժեքով, որ  հետագայում նախատեսված ծախսեր ունեն։

– Երբ կկայունանա դոլարի փոխարժեքը։

– Կարծում եմ կկայունանա աշնանը։ Աշնան վերջ, երբ որ նաև կհստականա ռուս տուրիստների՝ Հայաստանում մնալը, նաև նրանց երկարաժամկետ գործունեությունը, ինչպես նաև որոշակի հստակություն կգա Ռուսաստանի տնտեսության զարգացման հեռանկարի մասով։ Հիմա բազմաթիվ հարցականներ կան, որոնք թույլ չեն տալիս ամբողջական կանխատեսում կատարել։

– Ինչպիսի՞ վնասներ է տալիս դոլարի էժանացումը հայաստանյան տնտեսությանն ու մարդկանց։

– Մեծ վնաս է տալիս մեր արտահանողներին՝ գյուղմթերք, ոչ մետաղական ապրանքներ արտահանողներին։ Նաև մեծ վնաս են կրում տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունները, որոնք իրենց աշխատողների աշխատավարձը վճարում են դրամով` oրինակ 700- 800 հազար դրամ։ Այն դեպքում, որ իրենց պայմանագրերը օտարերկրյա կազմակերպությունների հետ դոլարով են։ Ստացվում է, որ նրանք էժան դոլար են ստանում և պետք է իրենց աշխատողներին վճարեն նույն չափով։ Այստեղ կազմակերպության ղեկավարը կամ իր շահույթի հաշվին պետք է տարբերությունը լրացնի ու տա աշխատողին, կամ՝ վնաս կրի՝ պարտք վերցնի, վարկ վերցնի։ Բացի այդ մեծ վնաս է կրում տուրիստական ոլորտը, որոնք փաթեթներ են վաճառում դրսում։ Եթե նախկինում դեպի Հայաստան տուրիստական փաթեթը, ենթադրենք, արժեր 1000 դոլար, ապա հիմա դարձել է՝ 1200- 1300։ Այս գումարով մարդիկ կարող են Եվրոպայում հանգստանալ։ Այս առումով մրցունակ չի՝ ինչու մարդիկ պիտի գան Հայաստան հանգստանան։ Մեծ վնասներ  ունենք ազգաբնակչության գնողունակության առումով՝ մեր բնակչության զգալի մասը ապրում է դրսի  փողերով։ Եթե նախկինում ինքը 100 դոլարով կարողանում էր 50 հազարի ապրանք առնել, հիմա՝ 40 հազարի ապրանք։ Ստացվում է մի իրավիճակ, որ իր եկամուտը նվազել է, գները՝ աճել։ Նվազում է մարդկանց կենսամակարդակը, գնողունակությանը։

Նարինե Ղուկասյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica