close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

24 Հունիսի 2022, 11:14
 Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները. Անդրանիկ Թևանյան

ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի։

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձրել է սուրբ կով և ձեռք չի տալիս դրան (9,25%)։

Պարզ լեզվով ասած՝ ԿԲ–ն փողի գինը թանկ է պահում։ Ասում են՝ դրանով պայքարում ենք գնաճի դեմ։ Սակայն արդյունք չունեն։ Թիրախային են սահմանել տարեկան 4 տոկոսը, բայց մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Համեմատեք գները նախորդ տարվա կամ նախորդ ամսվա հետ և կհամոզվեք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 տոկոսով։

Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսից թանկ է ուղիղ 9 տոկոսով։ ԿԲ–ն զսպող քաղաքականություն է վարում, բայց գները միևնույն է չեն իջնում, փոխարենն աղքատանում են ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները, տուժում է բիզնեսը, շահում են մի քանի հոգի։

Ուշագրավն այն է, որ էժանացող դոլարի ու եվրոյի պայմաններում առնվազն չեն էժանանում, իսկ շատ հաճախ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները չեն աշխատում կամ աչք են փակում այդ երևույթի վրա։ Մինչդեռ նախկինում նույն այս մարդիկ երբ ընդդիմադիր էին աշխատում, աղի արտասուք էին թափում գնաճի թեմայով ու նույնիսկ հակագնաճային հանրահավաքներ կազմակերպում։

Ուշագրավ մեկ այլ երևույթ էլ կա։ Դոլարն ու եվրոն ամեն օր էժանանում են։ Դրամն արժևորվում է, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է ուրախանալ։

«Ուժեղ» դրամը հարվածում է արտահանողներին։ Իսկ սա լուրջ հարված է տնտեսությանը, քանզի կարող է չվերականգնվող կորստի պատճառ դառնալ։ Դրսում այդքան հեշտ չէ շուկա գրավելը։ Հենց տեղդ կորցրեցիր, արդեն ուրիշները կլցնեն վակուումը։

ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը», ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործ ունենք պարզ թալանի հետ։

Իշխանություններն էժան դոլար են հավաքում։ Թքած, թե ինչ կլինի մարդկանց խնայողությունների հետ։ Իսկ եթե սրանք ասեն, որ արժե խնայողությունները դրամով պահել, ապա դա կհիշեցնի ոչ վաղ անցյալի պատմությունն ու կդառնա սև հումոր, քանզի մեկ անգամ արդեն նման կոչ հնչել էր, ժողովրդի մեծ մասը հավատացել էր ու «քաշվել» (1 օրվա մեջ դրամը դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվեց մոտ 25 տոկոսով)։
Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica