close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

200 հազար դրամ տուգանք՝ անշարժ գույքի ու ավտոմեքենաների առքուվաճառքը անկանխիկ չկատարելու դեպքում

Հասարակություն

23 Հունիսի 2022, 16:36
 200 հազար դրամ տուգանք՝ անշարժ գույքի ու ավտոմեքենաների առքուվաճառքը անկանխիկ չկատարելու դեպքում

 Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի՝ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Ինչպես նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել է, որ վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցվում ենք միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ ևս համարել անկանխիկ գործառնություն:

«Ինչ վերաբերում է POS տերմինալներին և,  մասնավորապես՝ ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, ապա հարցը մեծ հաշվով լուծված է այս պարագայում: Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռք բերման և այդ ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսերը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ հնարավորինս  մինիմալ լինի այս փուլում տնտեսվարողների բեռը: Մենք ունենք 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց վրա POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է ավելացվի: Մեր գերխնդիրն  է՝ այնպես անենք, որ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ լինի», -ասաց է ԿԲ նախագահը:

Հուլիսի 1-ից  անշարժ գույքի ու ավտոմեքենանների առքուվաճառքը նույնպես  պետք է անկանխիկ եղանակով իրականացվի: Այս համատեքստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ համապատասխան օրենսդրությունը խախտելու դեպքում նախատեսված են մի շարք տուգանքներ: Մասնավորապես՝ ֆիզիկական անձն այն խախտելու դեպքում կտուգանվի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica