close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու մարզում փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի մասնաճյուղը, քանդել են առաստաղը, մուտք գործել դրամապահոցի սենյակ, բայց միացել է ազդանշանը. shamshyan.com

Հասարակություն

23 Հունիսի 2022, 16:18
 Լոռու մարզում փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի մասնաճյուղը, քանդել են առաստաղը, մուտք գործել դրամապահոցի սենյակ, բայց միացել է ազդանշանը. shamshyan.com

Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի  անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
 
 Տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ 30 սմ տրամագծով քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ,  փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica