Դիարբեքիրում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվորներ են սպանվել
Տարածաշրջան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Դիարբեքիրում երկու զինվորի մահվան մասին։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինվորները բախվել են PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) մի խումբ անդամների հետ, ինչի հետևանքով զոհվել են ժանդարմներ Ուզման Չավուշը և Թուրգութ Իչենը։
Զինծառայողների դիերը հանձնվել են նրանց ընտանիքներին։ Նրանց կհուղարկավորեն որպես նահատակների։