close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր իր հայրենիքին. Իշխան Սաղաթելյան

Արցախ

23 Հունիսի 2022, 15:48
 Վստահ կարող ենք  արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր իր հայրենիքին. Իշխան Սաղաթելյան
Սիրելի՛ հայրենակցներ, Դիմադրության շարժման ներկայացուցիչների հետ հունիսի 21-23-ին եղել եմ Արցախի Հանրապետությունում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:
 
Արցախում գտնվելու ընթացքում ԱՀ պատգամավորների հետ այցելել ենք Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ:
 
Հանդիպումների ընթացքում Արցախի մեր հայրենակիցներին եմ ներկայացրել Շարժման ընթացքը, կազմակերպական, քաղաքական առաջիկա անելիքներն ու մարտահրավերները:
 
Շեշտվել է, որ Դիմադրության շարժման օջախների ձևավավորման կարևորությունը Արցախի Հանրապետությունը։
 
Վերահաստատվել է, որ Արցախի քաղաքական ուժերի և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ի՝ ԱՀ ԱԺ միաձայն ընդունած հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ սկզբունքներն ու կարմիր գծերը:
 
Սիրելի՛ հայրենակցներ
 
Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր իր հայրենիքին:
 
 ԱԺ փոխխոսնակ,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica