Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությունը խաթարելու փորձերի մեջ
Աշխարհ

Արևմտյան երկրները ձգտում են պատժամիջոցների միջոցով խափանել ռուս-թուրքական օդային հաղորդակցությունը. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական չորրորդ վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքի պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, ուղղված են ռուս-թուրքական օդային հաղորդակցության խաթարմանը։ Ուստի երկու երկրների համապատասխան գերատեսչություններն ինտենսիվ աշխատում են, որ վերացնեն բոլոր ռիսկերն ու անհարմարությունները, որոնք կարող են առաջանալ Թուրքիա մեկնող մեր զբոսաշրջիկների համար»,- ասել է Պիլիպսոնը։
Նա նշել է, որ, չնայած «կոշտ արտաքին ճնշմանը», Թուրքիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ երկկողմ գործերում, առաջին հերթին՝ զբոսաշրջության ոլորտում։ «Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք Անկարայի խոստումներով՝ ստեղծել բոլոր պայմանները Թուրքիայում ռուսաստանցիների համար լիարժեք և անվտանգ արձակուրդի համար, մենք խնդիրը առաջնահերթ վերահսկողության տակ ենք պահում»,- հավելել է դիվանագետը։