close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահուստային ֆոնդից 2.1 մլրդ դրամ հատկացվեց COVID-19-ի դեմ պայքարին

Քաղաքական

23 Հունիսի 2022, 12:06
 Պահուստային ֆոնդից 2.1 մլրդ դրամ հատկացվեց COVID-19-ի դեմ պայքարին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել այս տարվա բյուջեում և 2,1 մլրդ դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը:

 Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված իրավիճակի հետ:

Հանրապետության տարածքում COVID-19-ի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով մարտ-ապրիլ ամիսների ընթացքում անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2,110,807.4 հազ դրամի սահմանված չափաքանակով:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է բնակչությանը ապահովել անվտանգ, հակահամաճարակային, կանխարգելիչ ծառայություններով:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կնվազեն 2,1 մլրդ դրամով, իսկ ծախսերը կավելանան 2,1 մլրդ դրամով։

 Հիշեցնենք, որ վերաքննիչ պալատը բազմաթիվ չարաշահումներ էր հայտնաբերել 2020 թվականի հատկացումների ծախսերում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica