Ղարիբաշվիլին նշել է, որ ԵՄ-ում Վրաստանի ձախողման պատճառը Սահակաշվիլին և Արախամիան են
Տարածաշրջան

Եվրահանձնաժողովի որոշումը՝ խորհուրդ չտալ ԵՄ խորհրդին՝ Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել, առիթ դարձավ ոչ միայն ներքաղաքական առճակատման նոր ալիքի, այլև Թբիլիսիի և Կիևի միջև հերթական հակամարտության։
«Գլխավոր նախաձեռնողներից մեկը, որը Եվրոպայում և Ամերիկայում համառորեն պահանջում էր Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրել, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր (իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար)։ Ես այդ մասին գիտեմ իմ ամերիկացի և եվրոպացի գործընկերներից ու ընկերներից»,- խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպային գործնականում վերջնագիր է ներկայացվել, որ եթե Վրաստանը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, դա իրենց «շատ կնեղացնի»։
«Մենք հրապարակայնորեն լսեցինք, որ վրացական ազգանունով պարոն Արախամիան հանդես եկավ խայտառակ մեղադրանքներով։ Մեղադրանքներ լսեցինք, թե իբր կառավարությունը հրահանգներ է տալիս հատուկ ծառայություններին և օգնում Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններին։ Մինչ օրս ոչ մի փաստ չի ներկայացվել։ Սա թշնամանք է երկրի նկատմամբ։ Ո՞ւր մնաց ձեր հայրենասիրությունը: Կարծում եմ, որ մեր երկրի քաղաքացիների մեծ մասի համար ամեն ինչ պարզ է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Մեկնաբանելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ ինքը «երբեք չի եղել» Եվրոպայում։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հայտարարել էր, որ Մոլդովան և Ուկրաինան ավելի մեծ շանս ունեն ԵՄ անդամի կարգավիճակ ստանալու, քան Վրաստանը` «ոչ բավարար ժողովրդավարության» պատճառով: