close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գոլդեն փելեսը» գնած գործարար Նարեկ Նալբանդյանը բացելու է Անդրկովկասում համակցված կերերի ամենամեծ գործարանը. «Փաստ»

Մամուլի տեսություն

23 Հունիսի 2022, 08:20
  «Գոլդեն փելեսը» գնած գործարար Նարեկ Նալբանդյանը բացելու է Անդրկովկասում համակցված կերերի ամենամեծ գործարանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն գրեթե պատրաստ է Եղվարդի համակցված կերերի գերժամանակակից գործարանը, որն, ըստ էության, լինելու է Անդրկովկասում ամենամեծն ու ամենահզորը: Տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական հսկայի բացումը նախատեսված է շուրջ մեկ-մեկուկես ամսից։

«Եղվարդի համակցված կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր:

«Փաստի» հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արկադի Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ աշխատանքները, մասնավորաբար, ընթանում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների վերջին փուլը: Տնօրենի հավաստմամբ, պլանավորել են ամենաշատը 10-12 օր հետո ասֆալտապատումն ավարտել, այսինքն` գործարանն արտաքնապես համարյա ամբողջությամբ պատրաստ է լինելու:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նման խոշորածավալ նախագիծը իրականացվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, որն, ի դեպ, նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» (Golden Palace) հյուրանոցի գնորդն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica