14 րոպեանոց ձայնագրությունում Ջհանգիրյանը համոզում էր, որ ինքը լուրջ մարդ է. Բենիկ Գալստյան
Քաղաքական

2008 թվականին, հանդիսանալով զինվորական դատախազ, ի պաշտոնե, օրենքով, քաղաքական չեզոքության բարձրագույն սանդղակ պահելու պարտականություն ունեցող անձը միանում է քաղաքական ամբիոնին ու անում է ինչ որ քաղաքական հայտարարություններ. այս մասին Ֆրանսիայի հրապարակին կից այգում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Բենիկ Գալստյան՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրկանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։
«Վերջինիս գործողությունները հակասում են օրենքին, լավ, դեմ ես իշխանություններին՝ հրաժարական տուր, արի միացիր քաղաքական ամբիոնին։ Դու սպա ես, եթե ոստիկանության աշխատակիցը գա միանա մեզ, ես կհարգեմ նրա գործողությունները հրաժարական տալուց հետո։ Այս ձայնագրությունը հոգեբանների ու հոգեբույժների վերլուծելունն է, շատ դժվար էր ինձ լսել դա, բայց 14 րոպե մի մարդ ու լիքը բարդույթներ, համոզում է, որ ինքը լուրջ մարդ է, 14 րոպե համոզում է իր զրուցակցին, որ նա լուրջ է», - հայտարարել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։