Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի Հանրապետության հանցավոր արդարադատության քավորն է. Վահե Եփրիկյան
Քաղաքական

Երկու օր է արդեն ողջ հանրությանը և քաղաքական և իրավական մասով հանգիստ չի տալիս տարածված ձայնագրությունը։ Սա հերթական խայտառակությունն է, հերթական տապալումը դեմոկրատիայի բաստիոնում, հերթական հանցավոր գործողությունների, հանցավոր համագործակցությունների, պայմանավորված արդարադատության օրինակ. այս մասին Ֆրանսիայի հրապարակին կից այգում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը
«Այստեղ կոնկրետ հանցագործության խնդիր կա, հանցակազմերի խնդիր կա։ Այն, որ այս ձայնագրությունը կա, դա արդեն հանցագործություն է, այս ձայնագրությունը շուրջ 10 րոպե տևողությամբ հանցագործություն է։ Ջահանգիրյանական արդարադատությունը երբեք չի փայլել արդարությամբ կամ արդարադատության ոգով, բայց այստեղ կոնկրետ խոսքը գնում է նրա մասին, որ Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի Հանրապետության հանցավոր արդարադատության քավորն է», - ասել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։