close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյան

Հասարակություն

22 Հունիսի 2022, 18:36
 Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչների» ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել ասոցիացիայի նախագահ, հայտնի դիրիժոր Տիգրան Հեքեքյանի մասնակցությամբ՝ երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած ավտովթարի մասին․

«Քանի որ Մաեստրո Տիգրան Հեքեքյանը ֆեյսբուքյան էջ չունի, խնդրեց զետեղել  հետեւյալը մեր էջում.

«Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ եւ երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ եւ շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ  սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի   ֆեյսբուքյան էջից: 

Ջերմ ողջույներով և սիրով՝

Տիգրան Հեքեքյան»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած «Ժոնգ Տոնգ» ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ըստ ֆոտոլրագրողի՝ վթարի հետեւանքով «Toyota»-ի վարորդ Տիգրան Հեքեքյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica