close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԴԱՀԿ-ն առգրավել և վաճառում է տրուսիկներ

Քաղաքական

22 Հունիսի 2022, 16:05
 ԴԱՀԿ-ն առգրավել և վաճառում է տրուսիկներ

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ վարկերի և պարտքերի տակ ճկռող քաղաքացիներից խոսելով: Նա ասում էր, որ մարդկանց օգտագործում են, խլում գույքն ու ունեցվածքը, հետո խոստացավ վարկային համաներում հայտարարել, բարենպաստ դաշտ ստեղծել, մի խոսքով՝ մարդկանց կյանքը բարելավել:

 Հիմա՝ այդ խոստումներից արդեն չորս տարի անց, առաջարկում ենք մի պարզ օրինակով հասկանալ, թե ինչ փոխվեց: Ուսումնասիրենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկային աճուրդը: Նշենք, որ այստեղ տեղադրված են այն իրերը, որոնք առգրավված են քաղաքացիներից ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով:

Այսպես՝ այստեղ վաճառվում է 904 անշարժ գույք, այդ թվում՝ վարելահողեր, պտղատու այգիներ, բնակելի տներ, բնակարաններ, անասնագոմ:  Ոսկերչական և այլ արժեքավոր իրեր՝  277 հատ, հաստոցներ և սարքավորումներ՝  10: Վաճառվում է ալկոհոլային խմիչք՝ կոնյակ։ Մատիտի սրիչի մեկնարկային գինը 2200 դրամ է։ Աճուրդի է հանվել նաև ռետին, պատի ջահ, վագոն տնակ՝ 95 հազար դրամ:

 Ամենահետաքրքրականը նաև այն է, որ առգրավվել և վաճառքի են հանվել կանացի և տղամարդու վարտիքներ:

No description available.

No description available.

No description available.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica