close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի մասնակիցներից որոշների հաշմանդամության կարգն իջեցվել է․ դժգոհություններ կան

Քաղաքական

22 Հունիսի 2022, 14:48
 Պատերազմի մասնակիցներից որոշների հաշմանդամության կարգն իջեցվել է․ դժգոհություններ կան

Փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմի հետևանքով վիրավորում ու վնասվածք ստացած 440 անձի բժշկասոցիալական վերափորձաքննություն: Արդյունքում՝ երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 183 անձի, երկրորդ խմբի հաշմանդամություն՝ 60 անձի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը։

«Մնացածի դեպքում հաշմանդամությունը 2-րդ խմբից իջեցվել է 3-րդի կամ չի սահմանվել հաշմանդամություն։ 120 անձի դեպքում չի սահմանվել հաշմանդամություն, իսկ 80-ի դեպքում ժամկետը լրացել է, բայց նրանք դեռ չեն դիմել»,- ասաց նա։

 Ռիմա Եգանյանը նաև ներկայացրեց, թե որ դեպքում են քաղաքացիները դիմում բժշկասոցիալական փորձաքննության:

 Առաջին անգամ դիմելու դեպքում անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում առողջապահական կազմակերպության կողմից բուժման գործընթացի մեկնարկից երեք ամիս հետո: Հաջորդը վերափորձաքննության նպատակով դիմելն է, երբ լրանում է հաշմանդամության խմբի ժամկետը, անձի վիճակն է վատթարացել կամ հակառակը՝ վերականգնվել է և այլն: Պատերազմի հետևանքով վիրավորված մոտ 2 հազար անձ փորձաքննվել է: Արդյունքում՝ մոտ 1 500 անձի պարագայում տարբեր խմբերի հաշմանդամություն է սահմանվել: Նրանցից 112-ի պարագայում սահմանվել է առաջին խմբի հաշմանդամություն՝ երկու տարի ժամկետով, ևս 396 անձի պարագայում սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն՝ մեկ տարի ժամկետով, մնացածները 3-րդ խմբի հաշմանդամներ են որակվել: Ընդհանուրի մեջ 102 անձի հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, քանի որ վերանայման հեռանկարի բացակայություն կար: Մնացած բոլոր դեպքերում հաշմանդամության սահմանման ժամկետը լրանալուց հետո քաղաքացիները պետք է դիմեն վերափորձաքննության:

Այս տարվա փետրվարից սկսած՝ պատերազմի բազմաթիվ մասնակիցներ դիմել են վերափորձաքննության, ինչի արդյունքում ոմանց մոտ հաշմանդամության խմբերը վերանայվել են:

 Ըստ Եգանյանի՝ հաճախ զինվորական հաշմանդամություն ունեցող անձը երբ բողոքարկում է, տարածքային կենտրոններում տվյալ անձի շրջապատից ինչ-որ անձ է ներկայանում և դժգոհություն արտահայտում։ «Բնականաբար, երբ անձը արտոնությունից զրկվում է, կարող է համապատասխան վարք դրսևորել։Մեծագույն հարգանք ունենք բոլոր քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են դրել հայրենիքի պաշտպանությանը, բայց դա իրենց իրավունք չի վերապահում պետական աշխատողին վարկաբեկել, վնասել, հայհոյել այն բանի համար, որ նա իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթը։ Որոշումները կայացվում են միայն չափորոշիչներին համապատասխան։ Չկա օր, որ միջադեպ չունենանք, հարձակվում են բժիշկների վրա, կոտրում են ակնոց, թղթեր են գողանում, վնասում»,- ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica