close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը «խոստանում է պաշտպանել Ռուսաստանի հարևաններին»

Աշխարհ

22 Հունիսի 2022, 14:24
 ԱՄՆ-ը «խոստանում է պաշտպանել Ռուսաստանի հարևաններին»

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան և անկախ երկրների դեմ. գրում է Turan-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ հարեւան երկրները կարող են բախվել Ուկրաինայի ճակատագրին, եթե երես թեքեն իրենից։ «Ի՞նչ է Խորհրդային միությունը. դա պատմական Ռուսաստանն է»,- ասել էր Պուտինը։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե արդյո՞ք «Մոսկվայի ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ը կպաշտպանի Ռուսաստանի հարեւաններին»։ Նա նշել է, որ Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային «հստակ ազդանշան է», որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան և անկախ պետությունների դեմ։

«Մեր միջազգային գործընկերներն էլ դա չեն հանդուրժի։ Կարծում եմ՝ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկել Ուկրաինային ցուցաբերած աջակցության մասին։ Տարբեր մայրցամաքների տասնյակ երկրներ միավորվել են Ուկրաինային ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Մենք նաև աննախադեպ տնտեսական, ֆինանսական և արտահանման պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Սա մեր վճռականության հստակ ազդանշանն է»,- պարզաբանել էր Փրայսը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica