close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Իշխանյան

Քաղաքական

21 Հունիսի 2022, 20:37
 Նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Իշխանյան

Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար, քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք, նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․

Բայց․․․ նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ, ով է հրահանգել «սի․․մ» գործ հարուցել, ում հրահանգով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային և , ինչպես ասում են, «ձուկը գլխից բռնել»։ Ինչպես կարելի է պահանջել իրենց պաշտելի բռնապետիկի հրաժարականը։Նրանք ձևեր են թափում՝ թաքնվելով վեթինգ, Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան, դատավորներ, շղարշի ետևում, փաստորեն արդարացնելով բռնապետիկին, իբր նա այս ամենից անտեղյակ է, միամիտ և մոլորյալ, որ վստահել է Գագիկ Ջհանգիրյանին»,- գրել է նա։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica