close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Մարտիրոսյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են հայ-սերբական կրթամշակութային մի շարք հարցեր

Հասարակություն

21 Հունիսի 2022, 18:19
 Արթուր Մարտիրոսյանը և Տատյանա Պանայոտովիչը քննարկել են հայ-սերբական կրթամշակութային մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված շարունակական քայլերը

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է մշակութային ժառանգության, պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների պահպանման և վերականգնման վերաբերյալ հարցերը, մատնանշել Հայաստանի և Սերբիայի՝ այդ ասպարեզում պատմական առնչությունները: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նաև այլ երկրներում հայագիտական կենտրոնների գործունեությունը` կարևորելով Սերբիայում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տատյանա Պանայոտովիչն իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հնարավորության համար:

Անդրադարձ է եղել 2022 թ. օգոստոսին Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնին, որին մասնակցում են նաև սերբ կինոգործիչները՝ ներկայացնելով վավերագրական ֆիլմեր:

Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում սերբերենի և հայերենի ուսուցման, դասախոսությունների, ամբիոն հիմնելու հնարավորությունները: Քննարկվել են ընդհանուր համագործակցությամբ մի շարք ոլորտների՝ գեղարվեստական գրականության թարգմանության, թարգմանիչների պատրաստման, լեզվական հետազոտությունների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է ուսանողներին կրթաթոշակով ապահովելու հնարավորությունների ընդլայնումը:

Նախարարի տեղակալն ու դեսպանն անդրադարձել են նաև ընթացիկ մի շարք ծրագրերի՝ «Էրազմուս+»-ի,  «Starmus»-ի կարևորությանը, նախանշել սպորտային համագործակցության հնարավոր ուղիները: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica