close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը «հեղափոխական» խմբակ է ստեղծել․ Անդրանիկ Թևանյան

Հասարակություն

21 Հունիսի 2022, 16:23
 Նիկոլը «հեղափոխական» խմբակ է ստեղծել․ Անդրանիկ Թևանյան

 Հայտնի ձայնագրության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ո՛չ «ժողովրդավարության բաստիոն» է, ո՛չ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի ներկայացուցիչ»։

 Նիկոլ Փաշինյանի գլխավորած համակարգը գավառական բռնապետիկություն է՝ հակապետական առաքելությամբ ու փողի մոլուցքով։

Կիսաժողովրդավարական պետություններում Գագիկ Ջհանգիրյանն առնվազն հրաժարական կտար` ձայնագրության թեմայով ասուլիսը դեռ չավարտված, իսկ նրան նշանակողն առնվազն ներողություն կխնդրեր։

Իսկ եթե Հայաստանը լիներ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի ներկայացուցիչ», ապա Ջհանգիրյանի դեմ արդեն քրեական գործ հարուցված կլիներ, իսկ կառավարության ղեկավարը հրաժարական կտար։

Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանությունն ասում է անձրև է գալիս ու խաղաղության հոտ փչում, երբ Ալիևն է թքում Նիկոլի երեսին և սպանում է, երբ ՀՀ քաղաքացուց է քննադատության արժանանում։

 Նիկոլը «հեղափոխական» խմբակ է ստեղծել՝ առաջնորդվելով «Մերոնց՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ «օրենքով» դատ» կարգախոսով։ Ահա այդ կարգախոսի շրջանակներում է ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը դեռևս պաշտոնավարում։

Եթե հանկարծ Ջհանգիրյանը հեռանա կամ հեռացվի, ապա դա տեղի կունենա ոչ թե ՀՀ դատաիրավական համակարգը բռնաբարելու, այլ Նիկոլի ցուցմամբ այդ բռնաբարությունը կազմակերպել չկարողանալու կամ բռնաբարելու ընթացքում «բռնվելու» համար։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica