close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը․ սա ահազանգ է․ Արտակ Զաքարյան

Քաղաքական

21 Հունիսի 2022, 12:28
 Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը․ սա ահազանգ է․ Արտակ Զաքարյան

Հայաստանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը, գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա դա ահազանգ է համարում։

«Միայն վերջին վեց ամսում, ըստ հրապարակումների, ինքնասպանության միջոցով մահացել են 30 քաղաքացի, իսկ 11 քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Ի՞նչ է սա նշանակում:

Սա ահազանգ է: Այդ մարդիկ ապրում են մեր կողքին, մեր հասարակության մի մասնիկն են և գնացել են ծայրահեղ քայլերի: Մի՞թե մենք, որպես հասարակություն, այսքան անտարբեր ենք դարձել: Մի՞թե կորցրել ենք մարդկային պարզ հոգատարությունն ու վերածվել ենք ռոբոտների, որ չենք նկատում մեր կողքին ապրողների հոգսերը, հույզերը, ապրումները, ներաշխարհը:

Մի՞թե մենք իրավունք ունենք այսքան կույր ու անհաղորդ լինելու:

Վերջերս փողոցում քայլելիս աշխատում եմ որսալ անցորդների հայացքներն ու նայել նրանց աչքերի մեջ: Թախիծ ու տրտմություն եմ տեսնում, անօգնականություն ու հուսահատություն: Երբեմն փորձում ես սովորական ժպիտով մի ակնթարթ փոխել մարդկանց տրամադրությունը: Հաճախ ստացվում է, երբեմն` ոչ:

Մենք պարտավոր ենք բարոյապես գոնե զգալ մեկս մյուսին: Լիբերալիզմն ու վայրի կապիտալիզմը մեր հասարակությանը իբրև թե դարձրել են մարդակենտրոն, բայց իրականում դարձրել են էգոիստ ու միայնակ: Երիտասարդները չեն նկատում ավագներին, ավագները չեն հասկանում երիտասարդներին: Յուրաքանչյուրն իր հեռախոսին կառչած ու ականջակալներով փակված` կտրվել է աշխարհից: Իսկ եթե զրուցում ու շփվում են, ավելի շատ միմյանց չեն հասկանում...

Մենք այս մեծ ու ծով հասարակության մեջ ապրում ենք մենակ: Մենակությունը մարդու համար ամենաանկանխատեսելի վտանգն է:

Ընտանիքը, կազմակերպությունը, կոլեկտիվը, գյուղը, քաղաքը, մարզը, պետությունը նրա համար են, որպեսզի մարդը մենակ չմնա իր հոգսերի ու պրոբլեմների հետ: Հատկապես պատերազմի թարմ ու ծանր վերքեր ունեցող հասարակությունը պետք է զգա մեկը մյուսի զարկերակը, միտքը, ոգին:

Իզուր չի ասված` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի», - գրել է նա:

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica