close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար. Զաքարյան

Հասարակություն

19 Հունիսի 2022, 15:26
 Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար. Զաքարյան

Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Խորը և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ…

Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար:

Մեր դավաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան:

Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տվել հողերը» և այլն:

Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդումությանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան:

Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս:

Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Վարդենիսում թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica